Ատրճանակի սպառնալիքով հափշտակություն, ապա վրաերթի փորձ Եղվարդում
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի առանձնատներից մեկի մոտ երեկ ատրճանակի ու դանակի սպառնալիքով հափշտակություն է կատարվել. մի տղամարդ քաղաքացուց գումար է հափշտակել, որից հետո իր մեքենայով փորձել է վրաերթի ենթարկել նրան։
Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից՝ հավելելով, որ գործով այժմ զբաղվում է քննչական կոմիտեն:
Տուժողը նույն օրը դիմել է իրավապահներին, քննություն է գնում: