Հարավային Կորեայում հազարավոր մարդիկ պահանջում են նախագահի հրաժարականը
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել` պահանջելով երկրի նախագահ Փակ Կըն Հյեի հրաժարականը, հաղորդում է Associated Press-ը:
Ոստիկանության տվյալներով` ցույցին մասնակցել է 8 հազար մարդ, այնինչ կազմակերպիչները հայտնել են 20 հազար ցուցարարների մասին:
«Փակ Կըն Հյեն կորցրել է նախագահական լիազորություններ իրականացնելու իրավունքն ու ցույց տվել, որ ինքը չունի երկրի կառավարման համար անհրաժեշտ նույնիսկ հիմնային հատկությունները»,- ասել է ընդդիմադիր հարավկորեական քաղաքական գործիչ Լի Յե Մունը: