Իտալիայում էստակադա է փլուզվել. կա մեկ զոհ և առնվազն տաս տուժած (լուսանկարներ)
Իտալիայի Բրիանցա քաղաքի մոտակայքում փլուզվել է Միլանն ու Լեկկոն միավորող էստակադայի մասը, ինչի հետևանքով մեկ զոհ և առնվազն տաս տուժած կա, հաղորդում է Korrespondent.net-ը` հղում անելով տեղական RAI News24 հեռուստաալիքին:
Ականատեսների տեղեկություններով` էստակադայից հսկայական բեռնատար է ընկել դրա ներքևի ճանապարհով անցնող մարդատար ավտոմեքենայի վրա և ջախջախել այն վարորդի հետ միասին:
Նշվում է, որ փլուզման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն: Ըստ նախնական տարբերակի` կամուրջը չի դիմացել 108 տոննա ծանրությամբ բեռնատարի քաշին: Մայրուղու շարժումը կանգնեցված է, միջադեպի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնությունը: