Իսպանիայի խորհրդարանը Մարիանո Ռախոյին հաստատել է վարչապետի պաշտոնում
Այսօր Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը երկրորդ քվեարկության ժամանակ Մարիանո Ռախոյին հաստատել է վարչապետի պաշտոնում, հաղորդում է life.ru-ն:
Նշվում է, որ մինչև հաստատումը Ռախոյն իրականացնելիս է եղել վարչապետի պարտականությունները:
Կայքը գրում է, որ խորհրդարանը չի կարողացել վարչապետ ընտրել, քանի որ պատգամավորները համաձայնության չեն եկել ընտրության հարցում: Եթե պատգամավորները որոշում չկայացնեին մինչև հոկտեմբերի վերջ, երկրում համապետական ընտրություններ կանցկացվեին:
Korrespondent.net-ը գրում է, որ Մադրիդում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են կազմակերպել` արտահայտելով իրենց անհամաձայնությունը Ռախոյին վարչապետի պաշտոնում նշանակելու հետ: Ցուցարարներն անցել են Մադրիդի կենտրոնով և ժամանել պատգամավորների կոնգրեսի շենքի մոտ: