Էլվիս Փրեսլին հետմահու գերազանցել է Մադոննայի ռեկորդը
Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլին հետմահու անցել է Մադոննայի ռեկորդը Մեծ Բրիտանիայի ալբոմային չարթերում, հաղորդում է BBC-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ The Wonder Of You ձայնասկավառակը դարձել է Փրեսլիի 13-րդ ալբոմը, որը գլխավորել է բրիտանական չարթերը: Այսպիսով, երաժիշտը մենակատարների շրջանում հետմահու սահմանել է ալբոմի նոր ռեկորդ:
Նշվում է, որ նոր ալբոմը ներառում է երգեր, որտեղ երգչի օրիգինալ երգեցողությունն ուղեկցվում է Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի վերադաշնակմամբ: