Ջենիֆեր Լոուրենսի մերկ լուսանկարները հրապարակած տղամարդը 18 ամսվա ազատազրկման է դատապարտվել
Ամերիկացի տղամարդը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման` հոլիվուդյան դերասանուհիների հաշիվները կոտրելու և նրանց անձնական և մերկ լուսանկարները համացանցում հրապարակելու համար:
Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը` նշելով, որ նրա զոհերի թվում հայտնված հայտնիներն են եղել Ջենիֆեր Լոուրենսը, Քեյթ Ափթոնը և ուրիշներ:
Փենսիլվանիայի շրջանային դատարանը 36-ամյա Ռայան Քոլինզին մեղավոր է ճանաչել Համակարգչային խարդախությունների, չարաշահման քրեական հանցագործության գործով: