Բրիտանացի այգեգործն իր տան բակը վերածել է իրական դրախտավայրի (լուսանկարներ)
Բրիտանացի Ջոն Մեսեյն իր տան բակը վերածել է հրաշքների աշխարհի: Տարատեսակ ծառերով ու թփերով լի այգին 67-ամյա տղամարդն ստեղծել 25 տարում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, մեկ քառորդ դար շարունակ ամեն օր նախկին այգեգործն առավոտ վաղ սկսել է մշակել իր սեփական այգին և ավարտել է աշխատանքը մութն ընկնելու հետ:
Բրիտանացին իր այգին համալրել է ինչպես էնդեմիկ բրիտանական ծառատեսակներով, այնպես էլ էկզոտիկ թփերով ու ծաղիկներով: Այժմ նրա շքեղ պարտեզը «ծաղկել է» աշնան բոլոր գույներով և վերածվել իրական դրախտավայրի: