ԱԺ նոր կանոնակարգով պատգամավորի գործը կսկսվի ժամը 10-ից, նրանց քրտնաջան աշխատանք է սպասվում. Հ. Սահակյան (տեսանյութ)
ԱԺ պետաիրավական հանձնաժողովը այսօր քննարկեց ԱԺ կանոնակարգ նոր օրենքը, որով ԱԺ պատգամավորների աշխատանքային օրը սկսվելու է ժամը 10-ին ու ավարտվելու է 6-ին:
Բացի այդ, ԱԺ նստաշրջանի մեծ մասը բացակայող պատգամավորների մանդատի հարցը քննելու է Սահմանադրական դատարանը: Այդ հարցերն ուղարկվելու են ՍԴ, որն էլ որոշելու է՝ թե, օրինակ, որքանով են օրինական պատգամավորների ներկայացրած բժշկական թղթերը:
Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Մեր հարցին, թե կարծում է՝ պատգամավորները կգա՞ն խորհրդարան այդ ժամին, Սահակյանը դրական պատասխան տվեց. «Պատգամավորներին քրտնաջան աշխատանք է սպասվում ԱԺ-ում: Այն պատգամավորները, որոնք ուզում են և զբաղվում են օրենսդիր աշխատանքով, նրանց համար աշխատանք կա»:
Խորհրդարանում քիչ չեն պատգամավորները, որոնք որևէ անգամ չեն մոտեցել ամբիոնին ու օրենսդրական նախագիծ չեն ներկայացրել: «Այս առթիվ ի՞նչ է փոխելու կանոնակարգը» հարցին ի պատասխան Սահակյանն ասաց. «Նոր կանոնակարգը նոր գործառույթներ է ավելացնում, որոնք պետք է իրականացնեն պատգամավորները՝ մշտական հանձնաժողովներում ոլորտի վերահսկողական մեխանիզմների հետ կապված:
Խորհրդարանում ուրբաթ օրը կրկին կքննարկվի ԱԺ նոր կանոնակարգը. յուրաքանչյուր խմբակցության հետ քննարկելու ենք: Կանոնակարգ օրենքը բխում է նոր Սահմանադրությունից, հետևաբար նոր մոտեցումեր են, սկսած ԱԺ վերահսկողական մեխանիզմներից, վերջացրած նոր մարմիններով կամ նոր գործիքակազմ... քննիչ հանձնաժողովը, որը նոր մոտեցում է»։
Մանրամասները՝ տեսանյութում: