Բրիթնի Սփիրսի կրծկալը պոկվել է համերգի ժամանակ (տեսանյութ)
Լաս Վեգասում ելույթ ունենալիս ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի մոտ բարդություններ են առաջացել` կապված բեմական հագուստի հետ:
Երգչուհին կատարելիս է եղել I Love Rock'n'Roll երգի քավր տարբերակը, երբ հանկարծակի բացվել է կրծկալը պահող մասը`պարանոցի հատվածում:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` YouTube-ում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են Սփիրսի օգնականները փորձում ամրացնել զգեստի այդ մասը, բայց դա նրանց այդպես էլ չի հաջողվում, ինչի պատճառով էլ երգչուհին ելույթը շարունակել է վերնաշապիկով:
Համերգը տեղի է ունեցել Լաս Վեգասում հոկտեմբերի 22-ին: