Օբաման ռեփեր Աշերի հետ պարել է Սպիտակ տանը (տեսանյութ)
Միացյալ Նահանգների ղեկավար Բարաք Օբաման հայտնի ռեփեր Աշերի հետ պարել է սիրված հիփ-հոփ կատարող Դրեյքի Hotline Bling հիթի հնչյունների ներքո:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, համապատասխան տեսանյութը հրապարակվել է Twitter-ում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Օբաման Աշերի հետ պարել է Սպիտակ տանը կազմակերպված BET Love and Happiness awards միջոցառման ժամանակ:
Համացանցի օգտատերերը բավականին հակասական մեկնաբանություններ են թողել տեսանյութի տակ: Նրանց մի մասն Օբամայի արարքը համարել է զիլ, իսկ մյուսներն էլ խորհուրդ են տվել «Սպիտակ տունը գիշերային ակումբի չվերածել»: