Կոնգոյում թրթուրի հարկի պատճառով ազգամիջյան բախումներ են տեղի ունեցել. 16 մարդ զոհվել է
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հետևանքով առնվազն 16 մարդ է սպանվել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, բախումներն սկսվել են մի քանի օր առաջ: Բախումների շարժաթիռը եղել է երկրում նրբուտեստ համարվող թրթուրների վաճառքի համար սահմանված հարկը:
Աղբյուրի հաղորդմամբ` թրթուր վաճառող մի խումբ պիգմեյներ հրաժարվել են հարկ վճարել` հայտարարելով, որ այն արդարացի չէ և սպանել են «Լուբա» ցեղի մի քանի անդամի, որոնք փորձում էին հավաքել հարկերը: Ի պատասխան «Լուբա» ցեղի անդամները սպանել են առնվազն 13 պիգմեյների:
Կոնգոյում սննդի մեջ օգտագործում են սև թրթուրներ, որոնց երկարությունը հասնում է մոտ 10 սմ-ի: Դրանց հավաքում են ծառերի վրայից, ծխեցնում կամ եփում են, ապա օգտագործում սննդի մեջ` սոուսի հետ միասին: