Բրյուսելի սուպերմարկետներից մեկում զինված տղամարդը պատանդ է վերցրել մի քանի հոգու
Զինված տղամարդը մի քանի մարդու պատանդ է վերցրել Բրյուսելի սուպերմարկետներից մեկում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ոստիկանության շրջանային խորհրդի պաշտոնական ներկայացուցչին:
«Զինված տղամարդը խանութում պատանդ է վերցրել մի քանի հոգու, լրացուցիչ տեղեկություն դեռևս չունեմ», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Derniere Heure պարբերականի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Ֆորե կոմունայում Carrefour սուպերմարկետի կողոպուտի ժամանակ: Պարբերականի տվյալներով` հարձակվողը զինված է դանակով: