ԱՄՆ-ում վարդագույն կործանիչ են ցուցադրել
Ամերիկյան F9F Cougar կործանիչը՝ ներկված վառ վարդագույն երանգով, ցուցադրության է հանվել «Լեքսինգթոն» ավիակրի վրա՝ տեխասյան Կորպուս Քրիստի քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, կործանիչը վարդագույն է ներկվել կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ամսվա շրջանակներում: Ցուցադրությունը, որում ներկայացված է ինքնաթիռը, կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը:
Նշվում է, որ ցուցադրությունից հետո ինքնաթիռը չի պահպանի իր վառ գույնը: Յուրահատուկ գույնն ստանալու համար հատուկ գործընթաց է կատարվել։