Lucasfilm-ը դատի է տվել ջեդայների դպրոցին
«Աստղային պատերազմները» ֆիլմի հեղինակ Ջորջ Լուկասի հիմնադրած Lucasfilm կինոընկերության ներկայացուցիչները դատի են տվել «ջիդայների դպրոց» խանութների ցանցի սեփականատիրոջը՝ ընկերության գործարանային նշանների չարտոնագրված օգտագործման համար, գրում է The Independent-ը:
Ըստ հայցվորի՝ «ջիդայիզմ» ուսուցանող մի շարք հաստատությունների սեփականատեր Մայքլ Բրաունը հիմնական սկզբունքներով օգտագործում է Lucasfilm-ի ֆիրմային նշաններն առանց համապատասխան պայմանավորվածության:
Կինոընկերությունը նաև պնդում է, որ Բրաունը իր նախագծի լոգոտիպի փոխարեն օգտագործում է այն խորհրդանիշը, որը գրեթե նույնն է «Աստղային պատերազմների» ջիդայների նշանի հետ:
Հաղորդվում է, որ Lucasfilm-ը կարող է ստանալ 2 մլն դոլար յուրաքանչյուր հեղինակային իրավունքի խախտման համար: