Փյունիկը 4 գնդակ ուղարկեց Արարատի դարպասը
Հայաստանի Բարձրագույն խմբի 9-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է «Արարատին»:
«Փյունիկի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Վարդան Պողոսյանը, մեկական անգամ աչքի են ընկել Պետրոս Ավետիսյանը և Կամո Հովհաննիսյանը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 12 միավորով 4-րդն է, իսկ «Արարատը» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
«Փյունիկ» - «Արարատ»՝4:0
Գոլերը՝ Պողոսյան 26, 33 Ավետիսյան 35 Հովհաննիսյան 77