Լոզանում ավարտվել են Սիրիայի հարցով քննարկումները. կողմերը մի քանի մտքեր են դիտարկել
Շվեյցարիայի Լոզան քաղաքում ավարտվել են Սիրիայի հարցով բազմակողմ բանակցությունները, որոնց ընթացքում մի քանի գաղափար է քննարկվել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հատնել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումներն առաջիկայում:
Բանակցություններին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, ՌԴ ԱԳ նախարարը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ինչպես նաև Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Քաթարի, Հորդանանի, Եգիպտոսի և Իրաքի արտգործնախարարները:
«Կան մի շարք գաղափարներ, որոնք այսօր քննարկվել են բավականին ազդեցիկ երկրներ ներկայացնող շրջանակում, որոնք կարող են ներազդել իրավիճակի վրա», - ասել է Լավրովը:
Վերջինիս խոսքով` բանակցող կողմերը կողմ են արտահայտվել Սիրիայի հարցով «հնարավորինս շուտ քաղաքական գործընթաց» սկսելուն: