Վրաստանը դառնում է Էներգետիկ համայնքի լիիրավ անդամ
Վրաստանն առաջիկայում կդառնա Էներգետիկ համայնքի լիիրավ անդամը: Այս կազմակերպությունը միավորում է Եվրամիությունը և հարևան երկրները` միասնական եվրոպական էներգետիկ շուկա ստեղծելու համար:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն` Էներգետիկ համայնքի հիմնադիր պայմանագրին Վրաստանի միանալու մասին արձանագրությունն ստորագրել է Վրաստանի էներգետիկայի նախարար Իլյա Էլոշվիլին`Սարաևոյում կայացած կազմակերպության նախարարների խորհրդի նիստում:
«Համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո Վրաստանը կդառնա Էներգետիկ համայնքի լիիրավ և պաշտոնական անդամը», - ասվում է երկրի էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ:
Վրաստանը 2007-ից ի վեր օգտվում է կազմակերպության դիտորդի կարգավիճակից, իսկ կազմակերպության անդամ դառնալու մասին բանակցություններն սկսվել էին 2014-ին: