Անհայտ տղամարդը Բուքինգհեմյան պալատի ցանկապատից ներս է ցատկել
Անհայտ տղամարդը անցել է Մեծ Բրիտանիայի թագուհու պաշտոնական նստավայրի` Բուքինգհեմյան պալատի ցանկապատի վրայով:
Ինչպես հաղորդում է BBC-ն` մեջբերելով Լոնդոնի Սքոթլենդ Յարդի հաղորդագրությունը, «նրան անմիջապես ձերբակալել են Բուքինգհեմյան պալատի պահակախմբի աշխատակիցները, երբ վերջինս ընկել է գետնին` անցնելով ցանկապատը»:
Հաղորդվում է, որ 21-ամյա տղամարդը զինված չի եղել: Նա պետք է հոգեկան առողջության ստուգումներ անցնի:
Նշվում է, որ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին միջադեպի պահին Լոնդոնում չի գտնվել: