Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2016

Քաղաքապետարանը նոր բնակարանների բանալիներ հանձնեց մի քանի ընտանիքների

0

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությանն ընդառաջ, Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարանների բանալիներ է հանձնել 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի, ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին և ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի ընտանիքներին, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին, ութ անչափահաս երեխաներ ունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանն անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ  է տրամադրել նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 4 ընտանիքի: Հաշվի առնելով Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը, հայ ազգագրական ու հայրենասիրական երգերի ստեղծման և տարածման գործում ունեցած զգալի ավանդը, ինչպես նաև բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը՝ Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունուն:

Շնորհավորելով նոր բնակարանների տանտերերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ նմանատիպ նախաձեռնությունները Երևանի քաղաքապետարանի կողմից լինելու են շարունակական:

«Ուրախ եմ ողջունելու ձեզ Երևանի քաղաքապետարանի հյուրընկալ հարկի տակ և, առիթն օգտագործելով, շնորհավորելու Երևանի ծննդյան օրվա առթիվ: Արդեն մի քանի տարի է, Հանրապետության Նախագահի առաջարկով, բարի ավանդույթ ենք դարձրել զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին նաև «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում նոր բնակարաններ նվիրելը: Որպես Երևանի քաղաքապետ՝ սա ինձ համար իսկապես ամենահաճելի պարտականություններից մեկն եմ համարում, և վստահ եղեք, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական ու մենք  արել և անելու ենք հնարավորը՝ ձեզ հուզող խնդիրներին օր առաջ լուծումներ տալու ուղղությամբ: Իսկ մինչ այդ կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ նոր բնակարանամուտի առթիվ: Առողջ վայելեք»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով երկար տարիներ սպասված խնդրի լուծման, գովելի ու գնահատելի ծրագրի կյանքի կոչման համար՝ նոր բնակարանատերերն էլ իրենց հերթին մաղթել են, որ Երևանի ծննդյան հաջորդող բոլոր տարիներին հետզհետե ավելանան մայրաքաղաքի հնարավորություններն ու, ըստ այդմ, նաև այս հրաշալի նախաձեռնության շրջանակում նոր բնակարաններ ստացող երջանիկ ընտանիքների թիվը: Առանձնակի կարևորելով նաև Երևանի քաղաքապետի հետևողականությունը քաղաքի զարգացման հարցում՝ նրանք նշել են, որ ամենօրյա այդ աշխատանքի շնորհիվ է, որ Երևանն օրեցօր գեղեցկանում ու ավելի հարմարավետ է դառնում:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Самсонова поддержала Андрееску после победы над ней в финале турнира в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Козлов: Россия и КНДР прорабатывают возможность запуска прямых рейсов





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Дима Билан

Билан заявил, что согласен стать отцом ребенка от Лолиты Милявской



Москва

Сомнолог Царева рассказала, сколько надо спать для похудения во сне

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net