Ժողովրդական մարդ է, քաղաքացիները սիրում են Փելեշյանին. Մ. Շահգելդյանը հոգևոր հովվի ծեծի դեպքով բերման ենթարկված ՀՎԿ թեկնածուի մասին
ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը պատասխանելով, հարցին, թե ՏԻՄ ընտրություններում իրենց ցուցակը կազմելուց տեղյա՞կ էին, որ Վանաձորում ցուցակի առաջին համար Արկադի Փելեշյանը քրեական հեղինակություն է, մականունավոր, նա պատասխանեց, որ վերջինս մականունավոր չէ։
«Ժողովրդական մարդ է ավելի շատ։ Մենք հանդիպել ենք քաղաքացիների հետ, ու նրանք սիրում են Արկադի Փելեշյանին, քանի որ միշտ կանգնել է մարդկանց կողքին, նրանց միշտ օգնել է։ Սա է Արկադի Փելեշյանի այն կերպարը, որ ընդունում են Վանաձորի քաղաքացիները»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ Փելեշյանի անունը կապվում է վերջին օրերին աղմկահարույց ծեծի դեպքին, ՀՎԿ պատգամավորն արձագանքեց. «Այն, ինչ ներկայացվում էր մամուլի միջոցներով առաջին օրերի ընթացքում, հետո պարզ դարձավ, որ չեն համապատասխանում իրականությանը»:
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը, ըստ հրապարակումների, ծեծի էր ենթարկել Հայ ավետարանական եկեղեցու հովվի։
Ոստիկանները նրան հայտնաբերել էինԵրևանում և բերման ենթարկել, իսկ ավելի ուշ նա ազատ էր արձակվել չհեռանալու մասին ստորագրության դիմաց: