Հովիկ Աբրահամյանի և նրա նախորդի տեմպը դանդաղ էր, դրա համար էլ չհաջողեցին. Վահրամ Բաղդասարյան
Նախորդ Կառավարությունները բավական առողջ ծրագրեր ունենին, բայց եղան տեմպերի դանդաղումներ. ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչով է տարբերվում այս կառավարությունը նախորդ երկուսից, որ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե այս Կառավարությանը հաջողվելու է այն, ինչ չհաջողվեց նախորդներին:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ այն ծրագրերը, որոնք նախորդների ժամանակ մնացին կես ճանապարհին, ոչ թե պետք է մի կողմ դրվեն, այլ շարունակվեն նոր տեմպերով:
Հարցին, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի տեմպը լավը չէ՞ր, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, թե հենց ինքն էր հայտարարել, որ գոհ չէ իր տեմպերից և կարծում է, որ երկու փուլային տարբերակը շատ ավելի լավ է՝ նախ հիմքեր ստեղծել, հետո անցնել փոփոխությունների:
Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ՀՀԿ-ի կողմից փորձառու համարվող Այունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին անփորձով փոխարինեցին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Հետաքրքիր է, որ մամուլում է գրվել, որ ասել ենք Սուրիկ Խաչատրյանն աննման է, որ նրա նմանը չկա… Սուրիկ Խաչատրյանը հաջողված մարզպետ էր, հաջող էր կատարում իր գործը։ Ինչո՞ւ փոփոխություններ կատարվեցին, որովհետև Կառավարության նոր մոտեցումների պարագայում նոր վարչապետը նպատակահարմար էր գտել՝ համաձայնեցնելով Նախագահի հետ; Նույն հարցը կարող եք տալ մյուս փոխվածներին, հետո մենք չե՞նք ասել անփոխարինելի մարդ չկա»: