Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնության շարասյունը ժամանել է Հալեպ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը տեղ է հասել։ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ հումանիտար օգնության շարասյունը ժամանել է Սիրիա։
Ավելի վաղ Tert.am–ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար Հայաստանից երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա։ Բեռները մակագրված են եղել․ «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:
Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել էր Սիրիա ժամանել հոկտեմբերի 3-ին։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ երկու օդանավ մարդասիրական օգնություն կտեղափոխի Սիրիա։