Ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի և 12-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի տեսություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Ըստ այդմ՝ հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 8-10-ն էապես չի փոխվի, 11-ի և 12-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: