Պուտինն Էրդողանի հետ բանակցություններ կվարի Ստամբուլում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կմասնակցի Ստամբուլում կայանալիք Համաշխարհային էներգետիկ 23-րդ համաժողովին, բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին ուրբաթ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կքննարկվեն ռուս-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցեր: Նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում»,- ասված է հաղորդագրությունում:
Կրեմլում նշում են, որ Պուտինը հանդես կգա համաժողովի հատուկ նիստին: