Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2016

«Հայաստան էքսպո»-ով հեղափոխություն չի լինի, բայց Իրանում որոշ մարդիկ զարմացել են, որ ՀՀ-ն այսպիսի որակյալ արտադրանք ունի. դեսպան

0

Հոկտեմբերի 5-8-ը 100-ից ավելի ընկերություններ են ներկայացվել Թեհրանի Միջազգային ցուցահանդեսների կենտրոնում կազմակերպված հայկական ապրանքների և ծառայությունների «Հայաստան էքսպո» ցուցահանդեսին․ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ներկայացրեց Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

«200 քառակուսի մետր տարածք է տրամադրվել: Ցուցահանդեսը որևէ ուղղություն չունի, այնտեղ ներկայացված են Հայաստանի տնտեսության շատ ուղղություններ,- ասաց նա՝ նշելով դրանք՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, բանկեր, ապահովագրական ընկերություններ, սննդի, մթերքների արտադրություն, դեղագործություն, թեթև արդյունաբերություն, ոսկերչություն, ադամանդագործություն, ճշգրիտ ճարտարագիտություն, զբոսաշրջային ընկերություններ և շինանյութերի արտադրություն:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացվել էր, որ ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ՝ Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով:

Ըստ դեսպանի՝ չնայած, որ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներում դեսպանատունը մեծ ներգրավվածություն է ունեցել, սակայն գործարարներին ուղղորդումներ չի տվել:

«Հայաստանում բոլոր պետական կառույցները, որոնք զբաղվել են այս գործով, տարածել են հայտարարություն, որ իրանական կողմը հայտնի կենտրոնում տրամադրում է տարածք և տարբեր լրատվական կայքերի միջոցով այդ հայտարարությունը տարածել են: Մենք Հայաստանի պետական մարմինների միջոցով դուրս ենք եկել հայկական լրատվական տարածք և փորձել ենք առաջարկություններ հավաքել: Մարդիկ դիմել են մեզ, որևէ ուղղության վրա հատուկ շեշտադրում չի եղել»,- ասաց Արտաշես Թումանյանը՝ նշելով, որ ցուցահանդեսում տարբեր ոլորտներ ներգրավելով՝ փորձել են ամբողջ Հայաստանը, նրա տնտեսությունը ներկայացնել:

Իրանում Հայաստանի դեսպանը նշեց, որ մեծ թվով բիզնես կազմակերպություններ են դիմել, անգամ հերթեր են առաջացել, սակայն տարածքը սահմանափակ էր:

«Մեզ հաջողվել է Հայաստանի տնտեսությունը ոչ վատ մակարդակով ներկայացնել»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք իրանական կողմը հետաքրքրվա՞ծ է հայկական արտադրանքով և ծառայություններով, Արտաշես Թումանյանը պատասխանեց. «Այո, այդ հարցը առաջանում է՝ ինչու՞ պետք է Իրանը հետաքրքրվի Հայաստանով, որն ունի փոքր տնտեսություն, հայտնի չէ, տեղը չգիտեն քարտեզի վրա... Այստեղ արդեն պետք է գործով զբաղվի Հայաստանի դեսպանությունը: Անհամեստաբար պետք է ասեմ, որ շատ լուրջ քարոզչական աշխատանք է տարվում»:

Նա պատմեց, որ Իրանի բոլոր՝ 34 Առևտրի պալատներին, որոնք ուժեղ ֆունկցիոնալ օղակներ են, Իրանի բոլոր տնտեսական նախարարություններին, բոլոր հայտնի լրատվական գործակալություններին, ամենահայտնի լրատվամիջոցներին հաղորդվել, մամուլի ասուլիսների միջոցով ներկայացվել է «Հայաստան էքսպոյի» մասին:

«Բացման օրը հարյուրավոր այցելուներ կային: Այսօր կրկին մարդկանց մեծ հոսք կա,- ասաց դեսպանը՝ ավելացնելով, որ այստեղ կա բիզնես բարեկամների խումբ, որոնց հետ մշտապես կապի մեջ են, հնարավոր բոլոր աղբյուրներով այս միջոցառման մասին տեղեկացրել են, տեսնում ենք, որ հոսքը կա, «մնացածը կախված է բիզնես ընկերությունների գործելաոճից»։

Արտաշես Թումանյանը նաև նշեց, որ ցուցահանդես էին այցելել Իրանի պաշտոնատար անձինք՝ փոխնախարարի, նախարարի խորհրդականի մակարդակով:

«Երեկվանից է ցուցահանդեսը, ես ինքս էլ շրջում եմ տարածքով, չկա մեկը, որին չմոտենան, տեղեկատվության փոխանակություն չլինի, պրեզենտացիաներ չլինեն: Ասեմ նաև, որ որոշ կարևոր ոլորտներում, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որով իրենց հավասար կամ գերազանցում ենք, սպասվում են համագործակցություններ: Այստեղ նաև կարևոր է պետության դերը, սպասում ենք փոխնախարարին, խոշոր ընկերությունների, որ գան, համագործակցեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անգամ հայկական երկաթուղիները ներկայացնող ընկերությունից են եկել, և այստեղ նրանց հետ երեք ժամանոց խորհրդակցություն է եղել:

Դեսպանը նշեց, որ «Հայաստան էսքպո»-ով հեղափոխություն չի լինի:

«Բայց պետք է ասել՝ լավ միջոցառում էր, առաջին անգամ էր այսպիսի դիապազոնով կազմակերպվում: Որոշ մարդիկ անգամ զարմացել էին, որ Հայաստանը այսպիսի որակյալ բաներ է արտադրում»,-ասաց նա։

Ամփոփելով իր խոսքը՝ նա նշեց, որ իրենք այս միջոցառումով մի քանի նպատակ էին հետապնդում՝ նախ ցանկանում էին, որ Հայաստանի և Իրանի միջև առևտուրն ակտիվանա, որ հայկական ապրանքներն այս դժվար շուկան մտնեն: Կարևոր նպատակներից է այն, որ համատեղ ծրագրեր ծնվեն:

«Իրենք ոգևորեն, գան, մերոնց որակը տեսնեն, գան միասին Հայաստանում արտադրեն՝ երրորդ երկիր դուրս գալու նպատակով, հայկական և իրանական կապիտալը կմիանա և դուրս կգա, օրինակ՝ եվրասիական կամ եվրոպական շուկա»,- ասաց նա:

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Кирилл Скачков

Скачков и Тайлакова выиграли соревнования по настольному теннису на Играх БРИКС


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

"Как в раю": Джиган и Самойлова исполнили мечту знаменитой "диско-бабушки" из Коми



Москва

Пожар в одном из зданий на территории бывшего завода МиГ в Москве потушен

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net