Twitter-ում արված գրառման 1 մլն «ռեթվիթի» դիմաց օգտատերերին խոստացել են Մարսի ուղևորություն խաղարկել
Ամերիկյան T-Mobile հեռուստահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Լեջերը խոստացել է խաղարկություն անցկացնել Մարս ուղևորության համար, եթե Twitter-ում արված իր գրառմամբ մինչև հոկտեմբերի 11-ը մեկ մլն մարդ կիսվի:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, եթե գրառումը 100 000 «ռեթվիթ» հավաքի, Լեջերը հաղթողի համար թռիչք կկազմակերպի անօդ տարածքում, որը նմանակում է տիեզերական մթնոլորտը: Եթե գրառումով կիսվեն 50 000 օգտատերեր, ապա Լեջերը խոստանում է զրոյական ձգողականությամբ մերսման բազկաթոռ նվիրել: Իսկ 10 000 «ռեթվիթի» դեպքում Լեջերը հաղթողին ճանապարհորդության կուղարկի ԱՄՆ-ի ցանկացած վայր: Հաղթողները հայտնի կդառնան հոկտեմբերի 12-ին:
Նորությունը գրելու պահին ամերիկացու գրառման «ռեթվիթները» գերազանցել էին 7000-ը:
Մարսի գաղութացումը մարդկանց կողմից մտադիր են սկսել 2020 թվականին: Լեջերը խոստացել է 200 000 դոլար տալ հաղթողին, եթե մոտ ապագայում Կարմիր մոլորակ հասնելու որևէ եղանակ չմտածեն:
Ամերիկյան Space X ընկերությունը զբաղվում է տիեզերանավի մշակմամբ, որը մարդկանց կկարողանա տեղափոխել Մարս: Նախնական հաշվարկներով` 2035-ին արդեն Մարս կարելի կլինի թռչել 80 օրում: