Սառա Ջեսիկա Փարքերը Նյու-Յորքում մասնակցել է «Ամուսնալուծություն» սերիալի պրեմերային (լուսանկարներ, տեսանյութ)
51-ամյա Սառա Ջեսիկա Փարքերը մեծ շուքով նշել է հեռուստաէկրաններ վերադառնալու առիթը՝ երեկույթ կազմակերպելով նյույորքյան La Sirena ռեստորանում: Նա հրավիրել էր միայն հեռուստասերիալների դերասաններին, չմոռանալով իհարկե «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալից իր գործընկերներ Սինտիա Նիքսոնին և Մարիո Կոնտոնեին:
Նոր սերիալի հիմքում ընկած է չորս ընկերուհիների պատմությունը, որոնց ընտանիքներում դժվարին շրջան է: