«Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել է 25-ի
«Մեթյու» փոթորիկը Կարիբյան ավազանում բերել է ամենաքիչը 25 մարդու մահվան: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների՝ 19 մարդ զոհվել է Հայիթիում, 4-ը՝ Դոմինիկյան Հանրապետությունում, Կոլումբիայում, 2-ը՝Սենթ-Վինսենթում ու Գրենադներում:
Ներկա դրությամբ «Մեթյուն» շարժվում է դեպի Բահամյան կղզիներ, ինչպես նաև սպառնում է ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգներին` Ֆլորիդային, Ջորջիային, Հարավային և Հյուսիսային Կարոլինային:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպատամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հայիթիին և Յամայկային 400 հազար դոլարի չափով նախնական օգնություն է տրամադրել տարրերային աղետի հասցրած հետևանքների ոչնչացման համար: