Վարդի. Սուարեսը խնդրեց խաղաշապիկս
«Լեսթերի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին խոստովանել է, որ կատալոնական «Բարսելոնայի» հետ ընկերական խաղի ընդմիջմանը Լուիս Սուարեսը խնդրել է նրա խաղաշապիկը:
Օգոստոսի 3-ին կայացած խաղում «աղվեսները» պարտվել էին 2:4 հաշվով:
«Գիտեի, որ թիմակիցներիցս մի քանիսը մտադիր էին խաղաշապիկներ վերցնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից, սակայն անձամբ որոշել էի չանել դա: Իսկ ընդմիջմանը Սուարեսը հարցրեց, թե կարող եմ նրան տալ իմ խաղաշապիկը»,- Վարդիի խոսքը մեջբերում է Sport.es-ը: