Reuters-ը հայտնել է Twitter-ի վաճառքի վերաբերյալ բանակցությունների վերջնաժամկետը
Ըստ Reuters գործակալության աղբյուրի տվյալների՝ Twitter միգրոբլոգերի ծառայության վաճառքի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն 2016թ-ի հոկտեմբերին:
Նշվում է, որ սոցիալական ցանցի ղեկավարությունը իր հավանական գնորդներին հաղորդել է, որ պլանավորում է ավարտին հասցնել բանակցությունները մինչև հոկտեմբերի 27-ը՝ ընկերության երրորդ եռամսյակի վերաբերյալ հաշվետվության հրապարակումից հետո:
Ներկա դրությամբ Twitter-ի բաժնետոմսերը գնելուն մոտ է կանգնած Saleforce ընկերությունը, որը ծրագրային ապահովվածություն է մշակում Walt Disney Co. ընկերության համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Microsoft ընկերությունը դիտարկում է Twitter-ը գնելու հավանականությունը: