Գերմանիան քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը
Գերմանիան քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը Սիրիայում Մոսկվայի վարած քաղաքականության պատճառով: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է The Wall Street Journal թերթը:
Ինչպես պարբերականին հաղորդել է իրավիճակին ծանոթ աղբյուրը՝ Անգելա Մերկելի կառավարությունը քննարկում է այն հնարավորությունները, որոնք ստիպել են Մոսկվային Սիրիայում փոխել քաղաքականությունը: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ քննարկվում է Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Ըստ աղբյուրի տվյալների՝ հավանական սահմանափակումների հարցը դեռ նախնական քննարկման փուլում է: Հայտնի չէ նաև, թե որքանով լայն աջակցություն կստանա նոր պատժամիջոցների սահմանման հարցը գերմանական խորհրդարանում: