Մերկ Թոմ Հարդին «Տաբու» սերիալի թրեյլերում (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է Թոմ Հարդիի մասնակցությամբ «Տաբու» սերիալի թրեյլերը: Նոր հեռուստաշոուն, որը BBC One և FX հեռուստաալիքների եթերում կցուցադրվի տարեվերջին,մեծ աղմուկ էր բարձրացրել նկարահանման ընթացքում: Բացի հետաքրքիր սյուժեից հանդիսատեսին սպասվում են հետաքրքիր տեսարաններ, քանի որ գլխավոր դերակատար Թոմ Հարդին որոշ դրվագներում մերկ է նկարահանվել:
Սերիալի սյուժեն զարգանում է 1800-ական թթ: Ջեյմս Քեզիախ Դելեյնը 10 տարի Աֆրիկայում ապրելուց հետո վերադառնում է Անգլիա և իմանում է սպանված հոր կողմից թողնված հսկայական կարողության մասին: Գլխավոր հերոսը նավերի սեփական կայսրություն է ստեղծում, վրեժ լուծում թշնամիներից և վտանգավոր խաղեր խաղում երկու թշնամական ազգերի հետ: