Թրամփը գումար է նվիրաբերել այն պաշտոնյաներին, ովքեր կարող էին նպաստել իր բիզնեսին. WSJ
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը իր կարերայի ընթացքում ներդրումներ է արել այն գլխավոր դատախազների ընտրական քարոզարշավում, ովքեր կարող էին այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կդիպչեին իր բիզնեսին, գրում է Wall Street Journal-ը:
Թրամփը, նրա ընտանիքի անդամները և գործընկերները 1980-ական թթ սկսած որոշակի գումար են նվիրաբերել նահանգների գլխավոր դատախազներին, եթե դրանից կախված է եղել ընկերության գործունեությունը: Պարբերականը նշում է, որ նահանգների գլխավոր դատախազները զգալի մեծ լիազորություններ ունեն բիզնեսը վերահսկելու հարցում:
Այդպես հայտնաբերվել է, որ «Թրամփի համալսարանի» դեմ հայցի ուսումնասիրության ընթացքում 2013թ-ին նախագահի թեկնածուն այն քննող դատախազի՝ Փեմ Բոնդի օգտին գումար է նվիրաբերել: