ԱՄՆ-ում հայրը գնդակահարել է երկու երեխաներին
Օրեգոն նահանգի Բիվերտոն քաղաքում 36-ամյա տղամարդը բնակարանում գնդակահարել է երկու երեխաների, հաղորդում է ABC News-ը:
Նշվում է, որ զոհերը 6-ամյա տղա է և 8-ամյա աղջիկ: Տղամարդը նրանց հայրն է: Երեխաների սպանությունից հետո նա ինքնասպան է եղել:
Բոլոր երեք զոհերին հայտնաբերել է ընտանիքի մայրը:
Ներկա դրությամբ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: