Էդուարդ Մարկարով. Ուզենք, թե չուզենք, պետք է կռիվ տանք
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականն ԱԱ-2018-ի ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի Ռումինիայի հետ: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Էդուարդ Մարկարովն armsport.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է առաջիկա խաղի մասին:
«Դժվար հանդիպում է լինելու, քանի որ չկա մեր թիմի լավագույն ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը: Սակայն տնային խաղ է, բազմաթիվ երկրպագուներ կլինեն, ստադիոնը լեփ-լեցուն կլինի: Նույնիսկ այդ պարագայում ծանր խաղ է սպասվում:
Հայաստանի հավաքականը խնդիրներ ունի ֆիզիկական պատրաստվածության առումով: Ամբողջ թիմը չի կարող 100 տոկոսով գործել, քանի որ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների մոտ խնդիրներ կան ֆիզպատրաստության հետ:
Ինչ վերաբերում է լեգիոնականներին, ապա նրանք ավելի լավ են ֆիզիկապես պատրաստ, սակայն հաճախ ունեն խաղային պրակտիկայի պակաս: Տեխնիկայի առումով վերջին շրջանում նույնպես խնդիրներ են նկատվում: Լեգիոնականների մեծ մասը դաշտ է դուրս գալիս խաղի վերջնամասում: Մրցաշրջան կար, երբ Մխիթարյանը նույնպես պահեստայինների նստարանին էր: Լավագույն մարզավիճակի հասնելու համար անհրաժեշտ է անընդհատ խաղալ»:
Ամբողջական նյութն այստեղ: