Սառա Ջեսիկա Փարկերը կրկին ակնարկել է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի վերադարձի մասին (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասանուհի Սառա Ջեսիկա Փարկերը կրկին ակնարկել է, որ «Սեքսը մեծ քաղաքում» լիամետրաժ ֆիլմի երրորդ մասի նկարահանումների շուրջ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են:
Reuters-ի փոխանցմամբ` այս մասին նա ասել է իր Divorce («Ապահարզան») նոր կատակերգական հեռուստասերիալի ժամանակ:
«Ես այն կնկարագրեի ոչ թե որպես «պատրաստի ուտեստ, որը դրված է սեղանին, այլ որպես վառարանում գտնվող ճաշատեսակ»- ինքնատիպ կերպով մեկնաբանել է Փարկերը` գտնվելով Նյու Յորքում, որտեղ նրան են միացել «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմում հանդես եկած դերասաններ Սինտիա Նիքսոնը և Մարիո Կանտոնեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասանուհին արդեն հայտարարել էր, որ հայտնի հեռուստասերիալի և երկու լիամետրաժ ֆիլմերի շարունակությունը կարող է շուտով էկրաններ բարձրանալ:
Հանրահայտ հեռուստասերիալը, որի 6-րդ եթերաշրջանն ավարտվել է 2004-ին, արժանացել է 8 Ոսկե Գլոբուս մրցանակի, իսկ 2008-ին և 2010-ին թողարկվել են ֆիլմի լիամետրաժ տարբերակները:
Տեսանյութը՝այստեղ։