Իսլանդիայում սկսվել է Հյուսիսափայլին հետևելու լավագույն ժամանակաշրջանը
Աշունը համարվում է տարվա լավագույն եղանակը բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկի` Հյուսիսափայլի սիրահարների համար:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում այժմ լավագույն ժամանակահատվածն է բևեռային լույսերին հետևելու համար:
Հյուսիսափայլի երևալու համար անհրաժեշտ է մաքուր և մութ երկինք: Իսլանդական կենտրոնական օդերևութաբանական ծառայության կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերը առավել բարենպաստ կլինեն հյուսիսային լույսերը դիտելու համար:
Լիցքավորված մասնիկների և արևային քամու բարձրությունից են կախված Հյուսիսափայլի գունային երանգները: Թթվածնի մոլեկուլները առաջացնում են փայլի կանաչ երանգը, իսկ առավել ցածր տարածքում գտնվող ազոտը երկինքը գունավորում է մանուշակագույն և կարմիր երանգներով: