Ադրբեջանի դեսպանը Քիմ Քարդաշյանին խնդրել է լռել
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հորդորել է Քիմ Քարդաշյանին լռել ու դադարել մեկնաբանել համացանցում Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերվող նյութերը: Այս մասին հայտնում է Spletni.ru-ն։
Սուլեյմանովի կարծիքով՝ Քարդաշյանը չպետք է սոցցանցերում խոսեր քաղաքական թեմաներով, քանի որ այդ հարցում նա կոմպետենտ չէ: Նա ասել է, որ «Պատերազմի ու խաղաղության» թեման համապատասխան չէ հեռուստաաստղին:
«Ես վատ հեռուստաաստղ կլինեի, այդ պատճառով էլ աշխատում եմ հեռու մնալ այդ ոլորտից: Քիմը չգիտի, թե ինչի մասին է խոսում: Մենք պետք է զբաղվենք նրանով, ինչը մեզ մոտ լավ է ստացվում»,-ասել է Սուլեյմանովը:
Հիշեցնենք, որ խոսքը հայուհու կողմից ապրիլի 5-ին իր Instagram-ի էջում Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ կատարած հրապարակման մասին է, որն ավելի քան 534 հազար դիտում ու 133 հազար մեկնաբանություն էր հավաքել: