ՏԻՄ ընտրություններում ժամը 10:00-11:00-ը գրանցվել են մի շարք ընտրախախտումներ
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 230 դիտորդներ օնլայն ռեժիմով ներկայացնում են այսօր ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցող ընտրախախտումները։
Դիտորդները նշում են ընտրատեղամասը, ընտրատեղամասի հասցեն, ժամը և խախտման տեսակը։ Ներկայացնում ենք ժամը 10: 00-ից մինչև 11։00-ի դրությամբ գրանցված ընտրախախտումները: Մինչ այս ներկայացրել էինք, միչև ժամը 10:00-ն արձանագրված խախտումները:
Ընտրատեղամաս 27/2
Գառնի, արվեստի դպրոց, Ս. Շահումյան 11
10:14
Քվեարկության գաղտնիության խախտում
Ընտրատեղամաս 27/2
Գառնի, արվեստի դպրոց, Ս. Շահումյան 11
10:31
Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ
10:18
Քվեարկության գաղտնիության խախտում
10:14
Քվեարկության գաղտնիության խախտում
Ընտրատեղամաս 27/1
Գառնի, թիվ 2 ավագ դպրոց, Զ. Ալեքյան փողոց 52
10:20
Ընտրողին օգնելու կարգի խախտում
Ընտրատեղամաս 36/7
Արթիկ, Թիվ 3 ավագ դպրոց, Աբովյան 10/1
10:20
Քվեաերթիկի դուրս հանում տեղամասից կամ ներս բերում
10:13
Անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ
Ընտրատեղամաս 34/17
Գյումրի, Թիվ 8-րդ զինվորական թաղամասի 10 շենք
10:22
Ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս
Ընտրատեղամաս 31/1
Ախթալա, Ախթալա համայնքի թիվ 1 միջն. դպրոց, Աբովյան փ. թիվ 4
10:34
Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ
10:34
Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ
10:30
Հայհոյանք/ճնշում/ահաբեկում/սպառնալիք/ ֆիզիկական բռնություն որևէ մեկի նկատմամբ
Ընտրատեղամաս 27/1
Գառնի, թիվ 2 ավագ դպրոց, Զ. Ալեքյան փողոց 52
10:46
Ընտրողների խմբերի փոխադրում դեպի տեղամաս կամ տեղամասից տեղամաս
10:41
Ավելի քան15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում
Ընտրատեղամաս 34/38
Գյումրի, Թիվ 19 հիմնական դպրոց, Վ․Սարգսյան 49
10:49
Կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում
07:18
Ընտրատեղամասի սխալ կահավորում
Ընտրատեղամաս 31/1
Ծաղկաշատ, Ծաղկաշատ համայնքի հիմնական դպրոց, 3-րդ փողոց, շենք 12
10:53
Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ
Ընտրատեղամաս 30/10
Վանաձոր, ՄՄՄՊ մարզադպրոց ՀՈԱԿ, Սուխումի փ․ 5
10:53
Քվեարկության գաղտնիության խախտում