Գյումրիի 34/29 տեղամասում ՔՊ ներկայացուցիչը պահանջեց, որ ԲՀԿ ներկայացուցիչը չգրանցի ընտրողների համարները
Գյումրիի 34/29 ընտրատեղամասում որոշ կուսակցությունների ներկայացուցիչների ձեռքին ցուցակներ կան:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը պահանջեց հանձնաժողովի նախագահից արգելել ցուցակում ընտրողի ընտրական համարը գրանցել:
Ըստ նրա՝ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչի ձեռքի ցուցակում հերթականությամբ գրանցվում է տեղամաս ներկայացածի ընտրահամարը:
ԲՀԿ կուսակցության ներկայացուցչին զգուշացվեց և պայմանավորվեցին, որ միայն քանակ նշել:
«Ընտրական համարը չնշել, միայն քանակ»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Նշենք, որ 34/29 ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն էր կատարել ընդամենը 50 ընտրող: Ընդհանուր ընտրողների քանակը 914 է: