Ֆուտզալ. Արգենտինան համառ պայքարում հաղթել է Ռուսաստանին՝ դառնալով աշխարհի գավաթակիր (տեսանյութ)
Կոլումբիայում ավարտվել է ֆուտզալի աշխարհի գավաթի 2016 թվականի առաջնությունը:
Եզրափակչում Արգենտինայի հավաքականը 5:4 հաշվով հաղթել է Ռուսաստանի ընտրանուն: Առաջին խաղակեսում արգենտինացիները հաղթել են 2:1 հաշվով, իսկ համառ 2-րդ կեսում ազգային թիմերը 3-ական գոլ են փոխանակել:
3-րդ տեղի համար պայքարում Իրանը 3:2 հաշվով հաղթել է Պորտուգալիային: