Գյումրիում Tert.am-ի աշխատանքը փորձեցին խոչընդոտել (տեսանյութ)
Գյումրիում Tert.am-ի աշխատանքը փորձեցին խոչընդոտել «Սամվել Բալասանյան» դաշինքի կողմնակիցները՝ պնդելով, թե իրենք ընտրակաշառք չեն բաժանում, ինչի մասին հնչել էր ահազանգ։
Հաղորդվել էր, որ 10 SO 918 համարանիշով «Գազել» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ վարագույրների հետևում ընտրակաշառք են բաժանում: «Սամվել Բալասանյան» դաշինքը ներկայացնող կինը պահանջում էր չնկարահանել՝ պնդելով, որ «Գազելով» իր ծանոթը ուղղակի իր տուն հյուր է եկել:
Ահազանգի հետքերով տեղանք էին եկել նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր կնոջից բացատրություն էին պահանջում, իսկ նա խուճապահար արդարանում էր: