ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման հարցերին առնչվող խորհրդակցություն է անցկացվել
Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ու գնումների կազմակերպման հարցերին. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։