123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30

Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. առերևույթ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը. ՄԻՊ

0

Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան առողջության վիճակում առկա է դրական դինամիկա, և վերջինս այլևս հոգեբուժական հիվանդանոցային բուժման կարիք չունի, ինչի կապակցությամբ հոգեբուժական հաստատությունը դիմել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու պահանջով։

Մինչդեռ Դատարանը կայացրել է որոշում՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ հոգեբուժական կազմակերպության դիմումը վերադարձնելու մասին՝ պատճառաբանելով, որ դիմումները պետք է ներկայացվեն այն դատարան (դատավորին), որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային բուժման ենթարկելու վերաբերյալ: Հատկանշական է, որ հոգեբուժական կազմակերպությունը նույն հարցի կապակցությամբ մի քանի անգամ դիմել է նույն դատարան, գործը մակագրվել է նույն դատավորին, և բոլոր դեպքերում կայացվել է նույնաբովանդակ որոշում։

Նշված որոշումն օրինական ուժի մեջ է թողնվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից: Խնդրի առնչությամբ հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը պարբերաբար ահազանգել է Պաշտպանի աշխատակազմ՝ հայտնելով, որ որդին բուժման կարիք այլևս չունի, սակայն անհարկի նրա անձնական ազատության իրավունքը սահմանափակվում է: Հետագայում՝ առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի կողմից վերացվել է անձի` հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը:

Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակի հետևանքները խիստ մտահոգիչ է համարում և ընդգծում, որ արդյունքում շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական հաստատությունում՝ առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության: Արդյունքում խախտվել են նրա մի շարք իրավունքներ, այդ թվում՝ անձնական ազատության իրավունքը:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետությունը պետք է մշակի և իրացնի համանման իրավիճակներում մարդու իրավունքների երաշխավորման պատշաճ գործիքակազմեր, և որևէ ընթացակարգային կամ տեխնիկական հանգամանք չի կարող դառնալ նշված ոլորտում պետության պարտավորությունը չկատարելու հիմք: Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թ. Ա.-ն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ անհատը չի կարող զրկվել ազատությունից՝ որպես «մտավոր խնդիրներ ունեցող», քանի դեռ չեն բավարարվել հետևյալ երեք նվազագույն պայմանները.

1) հոգեկան առողջության խնդիր ունենալու հանգամանքը, որը պետք է հաստատվի իրավասու մարմնի կողմից՝ օբյեկտիվ բժշկական փորձաքննության հիման վրա.

2) հոգեկան խանգարումը պետք է լինի այնպիսի տեսակի կամ աստիճանի, որը պարտադիր պահանջում է ազատությունից զրկում.

3) անձին շարունակ անազատության մեջ պահելու հիմնավորվածությունը կախված է հոգեկան խանգարման շարունակականությունից։

Ավելին՝ Դատարանն արձանագրել է, որ սույն գործով, երբ դատարանը դիմումատուի նկատմամբ նշանակել է հիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում, չի քննարկել ավելի նվազ խստության միջոց՝ արտահիվանդանոցային պայմաններում բուժում և հոգեբույժի մոտ հսկողություն նշանակելու հարցը, որը ներպետական օրենսդրությամբ նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներից մեկն է: Հետևաբար, չի կարելի ասել, որ դիմումատուին ազատությունից զրկելու որոշումը հիմնված է առկա բոլոր գործոնների գնահատման վրա՝ ներառյալ թերապևտիկ հեռանկարները կամ ավելի քիչ ինվազիվ այլընտրանքների կենսունակությունը, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի անձանց պաշտպանության սկզբունքներով։

Դատարանը նշված գործով գտնում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների սահմանափակումը կարող է արդարացվել միայն «շատ ծանրակշիռ պատճառներով», և պետք է հաշվի առնել այն փաստը, որ հարկադիր հոգեբուժական հոսպիտալացումը հաճախ ենթադրում է միջոցներ, որոնք միջամտում են անձի անձնական կյանքին և ֆիզիկական անձեռնմխելիությանը, ներառյալ բժշկական միջամտությունները, որոնք կատարվում են անձի կամքին հակառակ, ինչպես օրինակ՝ դեղորայքի հարկադիր ընդունումը: Դատարանը վերոնշյալ գործով գտնում է նաև, որ իշխանությունները չեն կարողացել համոզիչ կերպով ցույց տալ, որ դիմումատուի հոգեկան խանգարումն այնպիսի տեսակի կամ աստիճանի է, որոնք պահանջում են հիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում:

Այսպիսով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը հանգում է նրան, որ վերոնշյալ իրավական հիմքերի բացակայության պայմաններում անձին հոգեբուժական կազմակերպությունում պահելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված անձնական ազատության իրավունքի խախտման:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин пообещал продлить скоростные диаметры Москвы в Ярославскую область


Спорт в России и мире
Москва

Глава ВФХГ Винер заявила, что получает 168 тысяч рублей в месяц


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анастасия Павлюченкова

Павлюченкова объявила о досрочном завершении сезона


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Чистая Арктика» разработает стандарт сбора и вывоза отходов из удаленных мест





Путин в России и мире
Москва

Политический директор премьера Венгрии: наша страна сдалась бы в случае


Лукашенко в Беларуси и мире
Минск

Как только НАТО нападет на Беларусь, будет применено ядерное оружие – Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Кристина Орбакайте

Эксперт оценил стоимость выставленной на продажу недвижимости Орбакайте



Москва

Вратарь ульяновской «Волги» Игорь Трушкин: «Сухари» - не главное»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net