Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июнь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30

Կոմիտասի «ՍԱՍ»-ի մոտ ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող, նրանցից մեկը վերակենդանացման բաժնում է

0

Երեկ՝ հունիսի 21-ին, Կոմիտասի փողոցում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետի առջև բեյսբոլի մականով դաժանաբար ծեծի են ենթարկել Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Նիդեռլանդների քաղաքացիների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող 65 և 51 տարեկան արցախցիներին ուսով հրում, իբրև թե ճանապարհ չտալու պատճառով նրանց վիրավորում և տեսախցիկների ու տասնյակ մարդկանց առջև ավտոմեքենայից հանված «բիտայով» դաժանաբար ծեծի են ենթարկում, իսկ մի քանի մետր հեռավորության վրա գտնվող քննչական կոմիտեն ծեծի ենթարկողին հայտնաբերել չի կարողանում, հիվանդանոցում գտնվող արյունլվա շորերը առգրավել չի հասցնում, արցախցիներին տուժող ճանաչելու հարցում չի շտապում, աշխատանքային օրն ավարտվելուց հետո էլ վարույթով զբաղվելու ժամանակ չի ունենում։ Սա էլ այն դեպքում, երբ ծեծի ենթարկող քաղաքացու տրանսպորտային միջոցն ու համարանիշները հայտնի են, իսկ նրա դեմքը՝ ֆիքսված տարբեր տեսախցիկներով։ Փոխարենը տարբեր անձինք հասցնում են հորդորել այդ նույն արցախցիներին որևէ տեղ չբողոքել՝ «ամեն ինչ լավ է լինելու» խոստումով»,- գրել է փաստաբանը։

Երիցյանը տեղեկացրել է, որ նրանք գտնվում են Հերացու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գանգոսկրի կոտրվածքներով։ Նրա խոսքով՝ ծեծի ենթարկողները ձերբակալված չեն, քանի որ Քննչական կոմիտեն քաղաքական հետապնդումներով է զբաղված։ Միևնույն ժամանակ փաստաբանը պնդել է, որ նրանք ծեծի են ենթարկվել արցախցի լինելու համար։

Դեպքի առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։

Աբրահամյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նույն օրը ձեռնարկվել է քրեական վարույթ՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հատկանիշներով։

«Անմիջապես դրանից հետո քննիչները սկսել են անհրաժեշտ քննչական վարույթային գործողություններ իրականացնել։ Այցելել են բուժհաստատություն, նրանցից մեկը հարցաքննվել է, մյուսին հնարավոր չի եղել հարցաքննել, որովհետև վերակենդանացման բաժանմունքում է եղել։ Անձինք ճանաչվել են տուժող։ Գրություններ են ուղարկվել դեպքի վայրը տեսագրող սարքերի կրիչներն առգրավելու վերաբերյալ»,- ասաց նա։

Վերջինս վստահեցրեց՝ այդ պահի դրությամբ անհրաժեշտ բոլոր անհետաձգելի քննչական գործողությունները, որոնք իրականացվում են նման իրավիճակներում, կատարվել են։

«Այս պահին էլ այդ քրեական վարույթով անհրաժեշտ գործողություններ են կատարվում։ Ոստիկանությանը տրված է հանձնարարություն՝ այդ անձանց հետ կապված քննությանը հետաքրքրող տվյալներ ներկայացնելու, անձանց հայտնաբերելու, վարույթն իրականցնող մարմին ներկայացնելու վերաբերյալ։ Այս իրավիճակում նման մեկնաբանություններ անելն առնվազն գնահատում եմ որպես անբարոյականություն»,- ասաց նա։

Աբրահամյանի խոսքով՝ տեղեկությունը, թե քննիչները ժամանակ չունեն, չի համապատասխանում իրականությանը, քանի որ քննիչներն անմիջապես սկսել են իրենց գործողություններն իրականացնելը։

«Այս պահի դրությամբ որևէ տվյալ չկա, որ դեպքը պայմանավորված է եղել իրենց արցախցի լինելու հանգամանքով, մինչդեռ գրառման մեջ ակնհայտ տարվում է խտրականության գիծը, որը կանխակալ տրամադրություններ ստեղծող է, ինչը, կրկնում եմ, անբարոյական վարքագիծ է»,- ընդգծեց նա։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о работе московских центров ментального здоровья


Спорт в России и мире
Москва

Подведены Итоги Национальной Премии «Спорт и Россия - 2024»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Теннисист из Казахстана не сумел пробиться в основной раунд Уимблдона-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Водоохранную зону в Новой Москве освободили от самостроя





Путин в России и мире
Москва

LIVE: Путин встречается с президентом Конго Сассу-Нгессо


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил о нежелании затягивать конфликт из-за больших потерь ВСУ


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Певица

Певица Наталья Самойлова презентовала новый клип «Голос природы»



Москва

Июль в столице начнется с жаркой погоды

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net