Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2024

Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք

0

Ինչպե՞ս ապրել հարուստ կենսաբազմազանություն ունեցող գյուղում, երբ կա վայրի բնությունը պահպանելու և գյուղացիական տնտեսություն զարգացնելու հարց: Վայոց ձորը հարուստ կենսաբազմազանություն ունեցող մարզերից է: Վայրի կենդանիներն այստեղ առավել հաճախ են հայտնվում: Հատկապես Շատին գյուղում ամեն օր արջ տեսնելն օրինաչափություն է դարձել: Բրդոտներն այնքան անկաշկանդ են դարձել, որ օրվա ցանկացած ժամի հայտնվում են գյուղի ցանկացած վայրում: Կենդանու ամեն այցից հետո ֆերմերներն սկսում են հաշվել իրենց տնտեսությանը հասցված վնասի չափը: Բնակիչները առավել զգուշավոր են դարձել, բայց գիտեն՝ պետք է պահպանել բնությունը և չվնասել վայրի կենդանիներին, եթե անգամ տուժում է իրենց տնտեսությունը:

Տարիներ շարունակ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարբեր ծրագրեր են իրականացրել՝ մարդ-վայրի բնություն հակասությունը մեղմելու ուղղությամբ: Թեման արդիական է և կարևոր՝ էկոգյուղերի ցանցի զարգացման տեսանկյունից նաև: Կարևորելով թե՛ բնության պահպանությունը, թե՛ գյուղացիական տնտեսությունների զարգացումը. գործընկեր կազմակերպությունները չորս տարի առաջ «էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր են սկսել:

Նման լուծման անհրաժեշտությունը Վայոց Ձորում վաղուց է ապացուցված: Տեղի ֆերմերները վերջին տարիներին ծուռթաթերի հարձակման հետևանքով թե՛ մեղվափեթակներ, թե՛ խոշոր եղջերավոր կենդանիներ են կորցրել: Ֆերմերային այն տնտեսությունները, որոնք օգտվել են նոր տեխնոլոգիաներով աշխատող, արևային էներգիայով սնուցվող «հովվի» ծառայությունից, հետագա տարիներին արջերի ներխուժման դեպքեր չեն արձանագրել: Նրանց հաջողվել է բերքը պաշտպանել կենդանիներից՝ առանց վերջիններիս վնասելու:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պատրաստվում են «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը տրամադրել համայնքներին: Դա կարևոր աջակցություն կլինի ֆերմերներին և կնպաստի վայրի բնության պահպանմանը: Արևային էներգիայով աշխատող ժամանակակից համակարգերը հարմար են տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռավոր արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, թույլ են տալիս ցանկապատել անհրաժեշտ տարածքը և հեռացնել ցանկապատումը 10-15 րոպեի ընթացքում:

2019 թվականից սկսած համակարգերը ներդրվել են 50 տեղանքում. ցանկապատված տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 475.000 քառակուսի մետր:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Самсонова обыграла Александрову и вышла в финал турнира WTA в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3    



Москва

METEOR Lift расширяет сотрудничество с группой компаний «А101»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net