Տաջիկստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Պետական այցով Ադրբեջան է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին հանդիպել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովը և այլ պաշտոնատար անձինք։