Ֆերենցվարոշը հաղթել է, Սևիկյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Հունգարիայի առաջնության վերջին տուրի շրջանակում «Ֆերենցվարոշը» սեփական հարկի տակ հաղթեց «Ույպեշտին»։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 2-0 հաշվով։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն այս խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլային փոխանցում է հունգարական թիմի կազմում։ Նա նաև երկու գոլ ունի իր ակտիվում այս մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշը» դեռ մի քանի տուր առաջ ապահովել էր չեմպիոնությունն այս մրցաշրջանում։