Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2024

Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է

0

2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:55-ին, «Արտաշատի ԲԿ»-ից հաղորդում  է ստացվել այն մասին, որ թոքի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ:

Նույն օրը՝ րոպեներ անց՝ Ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից այն մասինոր Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձը Ոստան գյուղի 24-ամյա բնակիչ Հ.Խ.-ն էիսկ հրազենային վնասվածքով դին՝ Արտաշատ քաղաքի 27-ամյա բնակիչ Վ.Վ.-ն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի, 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով,, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննությամբ պարզվել էոր դեպքը տեղի է ունեցել Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում:

Նախնական տվյալներով դեպքի օրը՝ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ոստան գյուղի 35-ամյա բնակիչը հորեղբոր որդու՝ Ս.Ս.-ի հետ Ոստան բնակավայրի կենտրոնական փողոցում հանդիպել են համագյուղացի Հ.Խ.-ին, ով, որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, առաջարկել է հանդիպել բնակավայրի գերեզմանատան մոտ:

Ժամը 23:00-ի սահմաններում նշված վայրում հանդիպման ժամանակ, որին մի կողմից մասնակցել են Ի.Ս.-ն և Ս.Ս.-ն, իսկ մյուս կողմից՝ Հ.Խ.-ն, Վ.Վ.-ն և քննությամբ դեռևս չպարզված անձինք, վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Ի.Ս.-ն, իր մոտ ապօրինի կերպով գտնվող հրազենով, Վ.Վ.-ին և Հ.Խ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ։ Դրա հետևանքով Վ.Վ.-ն կրծքավանդակի հատվածում ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Հ.Խ.-ի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավոր մարմնական ծանր վնաս, սակայն վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել՝ ցուցաբերված անհետաձգելի բուժօգնության արդյունքում:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Ոստան գյուղի 35-ամյա բնակիչը, ով դեպքից հետո փորձել է լքել ՀՀ պետական սահմանը, իրավապահների կողմից հայտնաբերվել է, ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել է՝ ներկայացնելով դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող կարևոր հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքերով «Վազ 2106» և «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաները, որոնցով վիճաբանող կողմերը գնացել են հանդիպման, ինչպես նաև՝ փայտյա մահակ, կրակված և չկրակված պարկուճներ, կրակված հրազենի փամփուշտ, արնանման հետքեր։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ոստան գյուղի 35-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասիվ:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու վերաբերյալորը բավարարվել է:

Կատարվում է նախաքննությունՁեռնարկվում են միջոցներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: На северо-западе Москвы открылся волонтерский центр «Доброе место»


Спорт в России и мире
Москва

«Зенит» добыл волевую победу в матче с «Балтикой» и завоевал Кубок России


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Прямая трансляция матча Елены Рыбакиной против экс-первой ракетки мира на «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Поезд проехал через горящий лес в Бурятии





Путин в России и мире
Москва

Российские ракеты средней дальности могут появиться под боком восточноазиатских сателлитов США


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: после «заморозки» конфликт опять вспыхнет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Карди Би

Между Карди Би и рэпершей BIA начался биф



Москва

Смерть кошки в салоне Utair расследует прокуратура

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net