Բագրատ Սրբազանի ու աջակիցների Կիրանց մեկնող ավտոշարասյունն արդեն ճանապարհին է (տեսանյութ)
Բագրատ Սրբազանն աջակիցների հետ մեկնում է Կիրանց, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ավտոշարասյունն արդեն ճանապարհին է:
Այս պահին Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ: Անցակետից մինչև Կիրանց ընկած հատվածում ոստիկանական ուժեր են կենտրոնացված:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունից հետո կիրանցիները կրկին ճանապարհը փակել էին:
Ոստիկանական ուժերը երեկ ընդդիմադիր պատգամավորների և մշակութային մի շարք գործիչների արգելում էին մտնել Կիրանց:
Ընդդիմադիր պատգամավորներին այլընտրանքային ճանապարհով հաջողվեց հասնել գյուղ: Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
Տեսանյութն՝ այստեղ: